164դիտումների քանակը

Դեկտեմբերի 24–25-ին Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի այգում անցկացվեց Ֆրանկոֆոն Սուրբ Ծննդյանտոնավաճառը, որը միավորեց ֆրանկոֆոն մշակույթի շունչը և Սուրբ Ծննդյան տոնի ջերմությունը։

Տոնավաճառը դարձավ հարթակ՝ ներկայացնելու ինչպես ֆրանսախոս մշակութային ավանդույթները, այնպես էլ հայ ստեղծագործողների աշխատանքները։ Այցելուները հնարավորություն ունեցանծանոթանալու ձեռագործ արտադրանքների, տոնական ցուցադրությունների, ավանդական համերի ևարվեստի բազմազան ձևերի հետ։

Միջոցառմանը մասնակցեցին
Մասիսի առաջին հիմնական դպրոցի աշակերտները՝ ձեռագործ ստեղծագործություններով,
Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի սաները՝ տոնական ձեռքի աշխատանքներով,
Ֆրանսհայկական մասնագիտական քոլեջի ուսանողները՝ ստեղծագործական ցուցադրությամբ,
• «Զամբյուղ Սյունիքից» նախաձեռնությունը՝ ներկայացնելով Սյունիքի տարածաշրջանի ձեռագործարտադրանք և ավանդական համեր՝ Գորիսի հյուպատոսի աջակցությամբ։


Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվանթիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկայացվեց նաև ծրագրի նպատակը և սպասվողնախաձեռնությունները։

Միջոցառումը իրականացվեց Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից և շարունակելու է ձևավորելհարթակ՝ համագործակցության, մշակութային փոփխանակման և համայնքային ծրագրերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ այլ նորություններ