Սեպտեմբերի 13-ից մինչ օրս, հաստատ նկատել եք, որ ՖԲ գրեթե ոչինչ չեմ խոսում ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ...
Իրական կյանքում ամեն բան այնքան ուրիշ է, հատկապես երբ 30 տարի ապրում ես խաղաղ ու անվտանգ տարածքում, իսկ սեպտեմբերի 13-ին արթնանում ես լրիվ ուրիշ , շատ ուրիշ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ, որտեղ միակ երազանքդ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆՆ Է...
Նկարում, այո´, Արծրուն Հովհաննիսյանն է: Սեպտեմբերի 13-ին, երբ սարսափ էր եռակողմ, ու բոլոր ջոջերի հեռախոսները անհասանելի էին, իսկ րոպեում 100 հոգի զանգում էր, թե բա դուրս եկեք, աղջիի ձեր գյուղից, դվերսանտներ են մտել գյուղ ու, հենց այդ պահին պարոն Հովհաննիսյանը իր ջոկատով սթափեցնում է մեզ, մեր գյուղ գալով, հույսով է լցնում հոգիներս, տարհանման մտքից հետ կանգնեցնում,,, ու այդպես սկսեցինք ապրել մինչև այսօր: Ապրել՝ դավանելով լրիվ այլ արժեքներ: Մեր դիմացի սարերը դարձան առավոտվա ու իրիկվա աղոթքի՝ տատիս ասած՝ աղոթրանը:
Թե հեռվում / իմ համար եռուն Երևանն է/, ինչ լույսեր են վառվում, ես գիտեմ, բայց կուզեի, որ մեր գյուղերի ճրագները մենք պահենք, որ մայրաքաղաքի լույսը թշնամու աչքը հանի...
Հ. Գ. խնդրում եմ ընկերներ ջաան, չգաք ու անձնական տարածքում իշխանամետ, ընդիմադիր խաղաք, եսիմ ինչ քոմենթներ գրեք, խնդրում եմ ձեեզ թողեք, մեր ցավով ապրենք:
Իրինա Իվի Գասպարյան-Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից:
