Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին։
Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ արձանը ձուլվում է Գյումրիում, այս շաբաթ ամբողջությամբ պատրաստ կլինի։ Հուլիսի 16-ին այն կտեղադրվի, իսկ երկու օր անց տեղի կունենա բացումը։ Կմասնակցեն նաև Իլ դը Ֆրանսից ու Փարիզից։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ Նախկինում Երևանի քաղաքապետարանը նման աշխատանքները հիմնականում ավելի շատ ընդունել է որպես նվեր, բայց կարծում եմ՝ սա այն դեպքերից է, երբ ճիշտ է՝ հենց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, քաղաքապետարանն է ֆինանսավորում։ Ընտրությունը կատարել ենք Շառլ Ազնավուր հիմնադրամի ու Նիկոլայի հետ հանձնաժողովով, թե ինչ արձան պետք է տեղադրվի»։
