526դիտումների քանակը

Պարխարի տաճարը (Տայք֊Կղարջք)։
Կառուցվել է 10֊րդ (973թ.) դարում Դավիթ Բագրատունու կողմից։Նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Եռանավ բազիլիկա է։ Արտաքին ճարտարապետության որոշակի տարրեր նմանեցնում են Անիի Մայր Տաճարին։ Իսկ, առհասարակ, ողջ կառույցը նման է Չորդվան եկեղեցուն։ Տեղակայված է Պարխար գետի ձորահովտում գտնվող համանուն գյուղում:
Հարկ է առանձնացնել ճարտարապետ Տիրան Մարությանի գրքից («Խորագույն Հայք») մի հատված՝
Պարխարը շատ հարուստ է ջրերով, որով այստեղի բնակիչները Խորագոյն Հայքի երեք մեծ եկեղեցիներու շարքին են դասեր նաեւ Պարխար պազիլիք եկեղեցին, ըսելով` Իշխանը հռչակուած է իր որմանկարներով, Էօշկը՝ իր գեղեցկութեամբ, Խախուն՝ իր դիրքով, Պարխարը՝ իր ջրերով։ Ռամկօրէն` «Իշխանին նախըշը, Էօշկիւն պաքըշը, Խախունուն եաթըշը, Պարխալըն սուլարը» ։

Нет описания фото.

Նմանատիպ այլ նորություններ