770դիտումների քանակը

ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյաննը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է շուրջ 40 բարդագույն վիրահատություններ:

«Մարդ-Բժիշկ, ում շնորհիվ շարունակում են բաբախել բազում սրտեր։

Այս ընթացքում մեր վիրահատարաններն ու մանկական կլինիկան աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով, անտրտունջ՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ:
Շնորհակալ ենք և պատասխանատու այն կյանքերի համար, որոնց լավացումը վստահվել է մեզ:

Լեգենդար բժիշկ և լավագույն Ուսուցիչ՝ Հրայր Հովագիմյան, հպարտ ենք լինել ձեր մեծ ընտանիքի մի մասնիկը և Ձեր առաքելության ճանապարհի ուղեկիցը»,- ասված է բժշկական կենտրոնի գրառման մեջ։

Նմանատիպ այլ նորություններ