863դիտումների քանակը

Հունվարի 30-ին Ավ Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ «Թալինի գանձեր» ֆիլմաշարի «Աշնակ» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Աշնակի պատմամշակութային արժեքներին։ Այս անգամ գրադարանի դահլիճը ողողված էր աշնակյան շնչով, բառ ու բանով, երաժշտությամբ։ Միջոցառումը միտված էր մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկի՝ Աշնակ գյուղի հարուստ պատմության և կոլորիտի ներկայացմանը: Եվ այս ամենը գրադարան-դպրոց կրթամշակութային կապի արդյունք էր: Աշնակի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի սաները հանդիսատեսին հիացրեցին սասունի գեղեցիկ բարբառով փոքրիկ մանրապատումներ ցուցադրելով (ղեկ. Խաթուն Մխիթարյան), ինչպես նաև ազգային երգ ու պարով: Ելույթներով հանդես եկան մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, բանաստեղծ Նորայր Գրիգորյանը, ֆիլմաշարի հեղինակ Մարի Հովհաննիսյանը, դերասան Մկրտիչ Ճրագ Լախոն և Աշնակի դպրոցի փոխտնօրեն Մարգարիտ Մարգարյանը։ Միջոցառումը վարեց և ընթերցումներով հանդես եկավ Գայանե Սամվելյանը։ Դահլիճում ներկա էին աշնակցի մանկավարժները՝ տնօրեն Լուսինե Գասպարյանի գլխավորությամբ: Նրանք իրենց պատրաստալամությունը հայտնեցին համատեղ հետագա համագործակցություններին:

Նմանատիպ այլ նորություններ