1093դիտումների քանակը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը Աշնակում՝ Գևորգ Չաուշի անունը կրող միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի 100 ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինս կրել է «Ծանոթ և անծանոթ Շառլ Ազնավուր» խորագիրը:

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են Ազնավուրի կյանքն ու ստեղծագործությունը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը ֆրանսիական և համաշխարհային մշակույթում, ինչպես նաև օրվա խորհրդին համապատասխան՝ վերստին հիշատակելով մեծանուն հայորդու դերն ու նշանակությունը Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ:

Միջոցառմանը հնչել են երգերի կատարումներ, բանաստեղծությունների ընթերցումներ՝ նվիրված Ազնավուրի հարուստ երաժշտական ու դերասանական կարիերային։

Փոխնախարարը ողջույնի խոսքում շեշտել է ազնավուրյան տարվա ընթացքում արված աշխատանքների ու կայացած միջոցառումների կարևորության մասին՝ շնորհակալական խոսք հայտնելով դպրոցին՝ անմասն չմնալու համար:

Նմանատիպ այլ նորություններ