196դիտումների քանակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր առաջին անգամ տեսակցել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված բոլոր այն հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը հաստատել է Ադրբեջանը։

«Թիվը հանրայնորեն ասել չենք, կարող, սակայն կարող ենք ասել, որ համապատասխան ընտանիքների հետ կապը հաստատվել է։ Մեր այցի շրջանակներում հնարավորություն է տրվել գնահատել անձանց պահման վայրերն ու առողջական վիճակները»,-ասաց Ամատունին։

Տեսակապի, թե հեռախոսազանգի միջոցով է կապը հաստատվել՝ հարցին, Զառա Ամատունին ասաց, այս անգամ նման մանրամասներ հաղորդել չեն կարող, ուղղակի վստահեցնում են, որ ընտանիքների հետ կապը հաստատվել է, տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նմանատիպ այլ նորություններ