316դիտումների քանակը

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի տեղեկացմամբ՝ առաջիկա երկու ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ։

Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։

Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։

ՀՀ առևտրական կցորդները կարևոր առաքելություն են իրականացնում տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում։

Իրանում ՀՀ առեվտրի կցորդ Վ․ Կոստանյան

Նմանատիպ այլ նորություններ