596դիտումների քանակը

Թալինում մեկնարկեց «Բացահայտենք Թալինը միասին» երիտասարադական ծրագիրը, որն իրականացվել է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Ծրագրին մասնակցել են ողջ համայնքից երիտասարդներ, համայնքապետարանի աշխատակիցներ և այլք: Ըստ համայնքապետի՝ այդպիսով երիտասարդներին հնարավորություն է տրվել բացահայտել հայրենի համայնքը, ինչպես նաև կարևորվել է երիտասարդ պատանիների դերն ու ակտիվությունը համայնքում:

Մեկնարկը տրվել է Թալինի Կաթողիկե տաճարից: Միջոցառմանը հրավիրվել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ Ա. Մանուչարյանը, որը օգնել է միջոցառման մասնակիցներին ավելի մանրամասն տեղեկանալ Թալինի պատմամշակութային հուշարձանների պատմությանը: Միիջոցառման ընթացքում այցեր են եղել ողջ համայնքի հուշակոթողներ, թանգարաններ, պատմական վայրեր: Հարգանքի տուրք է մատուցվել նաև զոհված հերոսների հիշատակին:

Միջոցառումների կուլմինացիան խարույկն է եղել, որի շուրջ ծավալվել է ջերմ զրույց համայնքի ղեկավարի և երիտասարդների միջև: Վերջիններս կիսվել են իրենց տպավորություններով՝ հնչեցնելով գոհունակություն, որ համայնքի իշխանությունը այդչափ ուշադրության է արշանացրել իրենց: Իր հերթին Տավրոս Սափեյանը ողջյունել է ներկաներին՝ հայտնելով հետագա ամուր և ակտիվ համագործակցության մասին:

Նմանատիպ այլ նորություններ