Շնորհավոր ընտանիքի միջազգային օր.
————
Ընտանիքն Աստծո կողմից մարդկության ամենամեծ պարգևն է, որ տրված է մարդուն` հոգևոր երջանկություն վայելելու, ուժեղ լինելու, հենասյուն և շարժիչ ուժ ունենալու համար:
Մենք` յուրաքանչյուրս, հարուստ ենք մեր ընտանիքներով, իսկ ընտանեկան երջանկության բանալին՝ փոխադարձ հարգանքը, սերն ու համերաշխությունն են։
Թող բոլորիդ ընտանիքներում իշխեն հենց այս արժեքները, հայոց յուրաքանչյուր ընտանիքում տիրի երջանկություն, լսվեն մանկան ճիչեր, լինեն միմյայն ուրախություն ու հաջողություններ։
