335դիտումների քանակը

Սիրելի՛ երկրապահներ, զինակից ընկերներ, հայրենիքի նվիրյալներ, շնորհավորում եմ երկրապահի օրվա կապակցությամբ։

Այսօր Հայաստանում նշվում է Երկրապահի օրը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի և ազգի նվիրյալների շնորհիվ 1993թ․-ի հուլիսին հիմնադրվեց Երկրապահ Կամավորականների միությունը, որը մինչ այսօր հավատարիմ է մնացել իր սկզբունքին՝ բոլոր ժամանակներում հայրենիքին նվիրվելով, հայրենիքի սահմաններն անառիկ պահելով, հայ զինվորի կողքին լինելով։

Հպարտությամբ պետք է նշեմ, որ Երկրապահ կամավորականների ներդրումն ու դերը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման նվիրական գործում անուրանալի է։ Հպարտ ու առավել պարտավորված եմ ինձ զգում՝ տարիներ շարունակ լինելով «Երիտասարդ երկրապահ» կառույցի Թալինի տարածաշրջանի անդամ և նախագահ, այնուհետև նաև Արագածոտնի մարզի Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ։ Այս տարիների ընթացքում տեսել ու զգացել եմ Երկրապահ կամավորականների նվիրվածությունը, հայրենասիրությունն ու պատրաստակամությունը՝ հանուն հայրենիքի և հայրենիքի համար։ Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա։

Շնորհակալություն Ձեր ներդրման և կերտած հաղթանակների համար, շնորհակալ ենք և´ նահատակներին, և´ այն հերոսներին, ովքեր շարունակում են ապրել մեր մեջ՝ շարունակելով իրենց նվիրական գործը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ուժ։ Թո՛ղ մեր հայրենիքի սահմանները ամուր և խաղաղ լինեն։

Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ։

Շնորհավոր տոնդ, Վազգեն Սպարապե՛տ։

Թալին համայնքի ղեկավար՝ Տավրոս Սափեյան

Նմանատիպ այլ նորություններ