591դիտումների քանակը

Շնորհավո՜ր Աշխատանքի օր.

Հարգելի՛ աշխատավորներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս`Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Հայ ժողովուրդը մշտապես տարբերվել է իր աշխատասիրությամբ ու ստեղծարար մտքով, մեզնից յուրաքանչյուրը լավ գիտի աշխատանքի գինն ու կարևորությունը։ Սա թերևս լավագույն արժեքներից է, որը մենք ունենք և ցանկանում եմ, որ երբեք չկորցնենք, ձգտենք ավելիին, մեր ամենօրյա աշխատանքով՝ քարը քարին դնելով շենացնենք մեր տունը, համայնքը, երկիրը։

Այս հարմար առիթը ցանկանում եմ օգտագործել, շնորհակալություն հայտնել և շնորհավորել Թալինի համայնքապետարանի և համայնքի ողջ աշխատակազմին՝ իրենց սրտացավ ու նվիրական աշխատանքի համար, առանց որի մեր համայնքը չէր կարող զարգացում ապրել։

Սիրելի աշխատավորներ, բոլորիս աշխատանքը կարևոր է, չկան անկարևոր կամ պակաս կարևոր գործեր։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ զբաղվեք Ձեզ հոգեհարազատ աշխատանքով և լինեք գնահատված, թող յուրաքանչյուրիդ աշխատանքը դառնա մոտիվացիայի անսպառ աղբյուր, ուղղորդի Ձեզ դեպի նոր վերելքներ ու բարձունքներ։

Թալին համայնքի ղեկավար՝ Տավրոս Սափեյան

Նմանատիպ այլ նորություններ