439դիտումների քանակը

Ավագ և միջին բուժաշխատողների համար Առողջապահության ազգային ինստիտուտը էլեկտրոնային ուսուցման հարթակում նոր դասընթաց է սկսում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոններն, ինչպես նաև բժշկական գաղտնիքը միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ ներպետական օրենսդրության համատեքստում» դասընթացին մասնակցելով` բուժաշխատողը կստանա 10 ինքնակրթական կրեդիտ:

Այս դասընթացը մշակվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի հետ համատեղ:

Նմանատիպ այլ նորություններ