ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ոչնչացման եզրին հայտնված պատմամշակութային հուշարձաններին՝ նշելով, որ կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել։
Ըստ վարչապետի՝ «Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ կարևորությունն այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքացիական, պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող են»։
Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքների ծավալը հսկայական է. «Ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ կան պատմամշակությաին հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ ու դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություններ են օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել»:
