255դիտումների քանակը

Զինաթափվելուց հետո ինչպե՞ս ապրել, ի՞նչ ասել հետնորդներին, այն որ «հրամա՞ն եք կատարել», «բոլորը արեցին, դու էլ հետ չմնացիր», «ի՞նչ կարող էի անել ես միայնակ, արդեն տված էր, ամեն ինչ ծախված էր», «ամենաթանկը կյանքն է, մնացած ինչ ասում են հիմարություն է, հող, ջուր, անկախություն…»։

Տարբեր ժողովուրդների զինվորականության բարոյական կոդեքսներում, զենքի նկատմամբ հարգանքը, դրվատանքը շեշտադրվում է։ Զենքը պատիվն է մարտիկի, զինաթափված մարտիկը պատվազրկված մարտիկն է։

Ուստի,

Կոդեքս 1

Զենքը մարտիկի արժանապատվության խորհրդանիշն է։

Կոդեքս 2

Զինաթափման հրամանը անօրինական է և հակաբարոյական, նման հրամանին ենթարկվելը նույնպես։

Կոդեքս 3

Նահանջելիս մարտիկը իր զենքը տանում է իր հետ։ Օպերատիվ և մարտավարական նահանջ կարելի է կատարել միայն զինված։

Կոդեքս 4

Եթե թշնամին ստիպում է անզեն նահանջ, ապա մարտիկը ընտրում է փառքի ճանապարհը՝ պայքարը մինչև վերջ։

Ոչ ոք, հայրենի հողը չի կարող հանձնել և առավել ևս «վաճառել», եթե այն փայփայվի և պաշտպանվի ազգի կողմից։

Ուստի հրամաններ կան, որ չի կարելի կատարել, պատճառաբանություններ կան, որ չեն կարող մաքրել, հա, ու կյանքը ամենաթանկ բանը չէ պատվախնդիր մարդու համար։

Արցախի պաշտպան Ռոբերտ Աբաջյանը, նրա ավագները և նրա նման եղբայրները դա գիտեին։

Հիմա մենք՝ ողջերս, ԵՌԱԲԼՈՒՐԻ պատասխանը ո՞նց եք ինքներս մեզ տալու, ինչի՞ համար էր։

Այն ինչ գրեցի ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆԱԿԻՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ համար է, զինաթափվածները չեն հասկանա։

Հ.Գ. վերջում պարզվելու է տոննաներով պատվոգրեր ու մեդալներ են բաժանվել, նաև նրանց, ովքեր զենքի իմաստն էլ չգիտեն։ Որոնք հիմա համազգեստ, նկար, գովասանագիր ու մեդալ ոչնչացնելով են զբաղված։

«Уборка» անող, պլացի եզրաքարերը սպիտակացնող, շարային պարապող, «ֆիզո» անող, «подшива» թարմացնող ու թուղթ սևացնող բանակի մոդելը չի աշխատում 21-րդ դարում։

Մեզ նորն է պետք, մարտիկներով համալրված բանակ է պետք։

Աղբյուրը՝

Նմանատիպ այլ նորություններ