855դիտումների քանակը

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր հյուրընկալեց Հոլանդացի թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարին, ով իր հերթական այցով Հայաստանում է, այս անգամ՝ Թալինում։

Հանդիպմանը ներկա էին նաև Թալինի համայնքապետարանի «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի» ղեկավար Լուսինե Ավագյանն ու մատենագետ Մարի Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավարը ծանոթացավ թարգմանչուհու հետ, նրա ծավալած գործունեությանը և աշխատանքներին։

Հոլանդացի թարգմանչուհի, հայագետ Աննա Մարիա Մատտաարը բնակվում է Հելեֆուտսլաուսում և ամեն տարի այցելում է Հայաստան: Նա հայերեն խոսում է առանց ջանք թափելու և առանց օտար առոգանության: Աննա Մարիան այն հազվագյուտ հայերենագետներից է, որոնք թարգմանում են ոչ միայն հայերենից, այլև ուրիշ լեզուներից (հոլանդերենից, անգլերենից) հայերեն:

Թալինի համայնքապետարանի «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի» ղեկավար Լուսինե Ավագյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարի հետ Թալին համայնքում նախատեսված շրջայցի մասին։

Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և հոլանդացի թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարի ծանոթությունն ու զրույցն անցավ ջերմ մթնոլորտում։

Նմանատիպ այլ նորություններ